Կարևոր իրադարձություններ

Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թվից ավելի է եղել մոտ 21 հազարով

01 Հունվար, 2019 22:46
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թվից ավելի է եղել մոտ 21 հազարով

Facebook-ի իր էջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․ 

2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։

Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:

Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով:)

 

Լրահոս

Դիտել ավելին