Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում

01 Հունվար, 2019 21:15
Դանակահարություն Երևանում

Արագածոտնի մարզում, այսօր, հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 01։00-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Ծաղկահովիտ գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սևադա Ս.-ն, 22-ամյա Վարդան Գ.-ն, որոնք հիվանդանոց են տեղափոխվել իրենց գյուղի գլխավոր խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն։ Արագածի ոստիկանները պարզել են, որ նրանց դանակով հարվածներ է հասցրել 18-ամյա Գուրգեն Ն.-ն։

Ոստիկանների ձեռարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ տարվել է բացատրական աշխատանք և Գուրգեն Ն.-ն ներկայացել է Ոստիկանության Արագածի բաժին։ Փաստի առթիվ բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գուրգեն Ն.-ն բաց է թողնվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին