Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքը մասամբ փլուզվել է

31 Դեկտեմբեր, 2018 11:19
ՌԴ-ում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքը մասամբ փլուզվել է

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ դառնալով մի քանի մարդու մահվան պատճառ, հայտնում է ria.ru-ն:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:

Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 3 մարդ, տուժածները մի քանի տասնյակն են:

Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:

Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին