Կարևոր իրադարձություններ

9–ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն

30 Դեկտեմբեր, 2018 13:02
9–ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզի և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածք ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում իր անվամբ գրանցված «ՄՌ -155» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը մաքրելիս է եղել ու պատահաբար կրակելու հետևանքով երեխան վնասվածք է ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին