Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն Պուտինին կարտոֆիլ եւ ճարպ է նվիրել

30 Դեկտեմբեր, 2018 12:34
Լուկաշենկոն Պուտինին կարտոֆիլ եւ ճարպ է նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների առաջնորդներին նվիրել է ձեռագործ էքսկլյուզիվ տոնածառի գնդեր Ամանորի կապակցությամբ: Այդ մասին պատմել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Տոնածառի խաղալիքների նախնական տարբերակներն, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ծանր էին, եւ նա խնդրել է դարձնել դրանք ավելի թեթեւ եւ տոնական: Համագործակցության առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որի ընթացքում նախագահներին հանձնել են նվերները Բելառուսից: «Այդպիսի գնդեր այժմ կան ԱՊՀ երկրների բոլոր առաջնորդների տոնածառների վրա»,-ամփոփել է մամուլի քարտուղարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն արտերկրյա առաջնորդներին հյուրասիրում է նաեւ նախագահական հատուկ պատվերով պատրաստված բացառիկ քաղցրավենիքներով եւ տեղի արտադրության այլ մթերքներով: Օրինակ՝ ռուսական առաջնորդ Վլադիմիր Պուտինին նա նվիրել է ճարպ եւ մի քանի էլիտար տեսակների կարտոֆիլ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ կերակրատեսակների պատրաստման համար. մեկը՝ դրանիկների, մյուսը՝ պյուրեի, երրորդը՝ եփելու համար եւ այլն: Ինչպես պարզաբանել է Նատալյա Էյսմոնտը, ռուսական առաջնորդն ինքն է խնդրել այդ նվերները՝ պատասխանելով բելառուսական նախագահի հարցին՝ ուրիշ ի՞նչ նվիրել իրեն Նոր տարվան: Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինը սիրում է համեղ ճարպ:

 

Լրահոս

Դիտել ավելին