Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքում

29 Դեկտեմբեր, 2018 17:43
Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքում

Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի եւ Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, մի մասն էլ՝ Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալի եւ Սիսիանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ։

 

Լրահոս

Դիտել ավելին