Կարևոր իրադարձություններ

Կրեմլը՝ Բելառուսը և Ռուսաստանը մեկ պետության մեջ միավորելու լուրերի մասին

29 Դեկտեմբեր, 2018 17:25
Կրեմլը՝ Բելառուսը և Ռուսաստանը մեկ պետության մեջ միավորելու լուրերի մասին

Կրեմլը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի՝ մեկ պետության մեջ միավորվելու մասին խոսք չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Պեսկովի խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հարկային գործելակերպով պայմանավորված Մինսկի կորուստների հետ կապված հարցեր: Նա հավաստիացրել է, որ այս թեման և Դաշնակցային պետության շրջանակներում հետագա ինտեգրման խնդիրները զուգահեռ հարցեր են և կապված չեն միմյանց հետ:

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հաջողված կհամարի երկու ղեկավարների բանակցությունների այնպիսի ելքը, որը թույլ կտա «ևս մեկ քայլ կատարել երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ»: 


 

Լրահոս

Դիտել ավելին