«Հրապարակ» թերթը գրում է.

Լեւոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր, ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Վազգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել։ Երեկ վերջապես ձեւավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ։ Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ՝ ենթադրաբար՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին։