Կարևոր իրադարձություններ

Պարոն ռեկտորը կա՛մ խորը մոլորության մեջ է, կա՛մ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը. Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

28 Դեկտեմբեր, 2018 23:54
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Պարոն ռեկտորը կա՛մ խորը մոլորության մեջ է, կա՛մ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը. Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հերքման ասուլիսին: Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է.

«Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը: Պարոն ռեկտորը կա՛մ խորը մոլորության մեջ է, կա՛մ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։ «Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,-հավելել էր Սանասարյանը:

Սրան հաջորդել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրատապ հրավիրված մամուլի ասուլիսը: Արամ Սիմոնյանը հերքել էր, որ բուհում չարաշահումներ են եղել, նաև հայտարարել, որ դատի են տալու Դավիթ Սանասարյանին՝ ոչ միայն սուտ տեղեկություններ ներկայացնելու, այլև սեփական լիազորությունները գերազանցելու համար: Արամ Սիմոնյանը նաև ընդգծել էր, որ հրաժարական տալ չի պատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին