Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր

28 Դեկտեմբեր, 2018 22:12
Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին տեղի է ունցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։

Հայկական կողմից ծրագիրը ստորագրվել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը։

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ծրագրով նախատեսված միջոցառումների (փոխադարձության սկզբունքով ազգային մշակույթի և կինոյի օրեր, թատրոնների և երաժշտական, պարային համույթների հյուրախաղեր և այլն) կարևորությունը՝ երկկողմ փոխգործակցության խթանման ներքո։

2019 թվականին Բելառուսում նախատեսվող` Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների համատեքստում անդրադարձ է կատարվել դեսպանության և ԲՀ մշակույթի նախարարության հետագա փոխգործակցության հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին