Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

28 Դեկտեմբեր, 2018 16:17
Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: 

Սիսիանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և  տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով

 

Լրահոս

Դիտել ավելին