Կարևոր իրադարձություններ

«Իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց»

28 Դեկտեմբեր, 2018 14:26
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2019-ին մեր անելիքը

Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր:

Ինչու ոչ կուսակցական, որովհետև դա կլիներ երաշխիքն այն բանի, որ այդ մարդիկ իշխանության համար չեն մտել կառավարություն, այլ հանուն սկզբունքների ու ընդհանուր բարորության։ Այդ դա կլիներ այն հեղափոխությունը, որն ամբողջ աշխարհին ցույց կտար նոր արժեքային փոփոխությունների օրինակը ու կմտներ դասագրքեր։

Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սևերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխության:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:

ԻՄ ՔԱՅԼԸ ապաքաղաքական միավորումում իրոք կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն "Նոր Հայաստանում", բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»:

 

Լրահոս

Դիտել ավելին