Կարևոր իրադարձություններ

Դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը. Դավիթ Խաժակյան

27 Դեկտեմբեր, 2018 16:09
Հեղինակ՝ Դավիթ Խաժակյան
Դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը. Դավիթ Խաժակյան

«Հարգելի ընկերներ, այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը:

Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել:

Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր:

Սույնով կրկին անգամ դիմում եմ քաղաքապետին խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է»:

Գրառմանը կից Խաժակյանը հրապարակել է այս լուսանկարները.

 

Լրահոս

Դիտել ավելին