Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ. Ռուսական և թուրքական ինքնաթիռների վտանգավոր մոտեցման 13 դեպք է արձանագրվել

15 Հոկտեմբեր, 2015 22:43
Թուրքիայի ԱԳՆ. Ռուսական և թուրքական ինքնաթիռների վտանգավոր մոտեցման 13 դեպք է արձանագրվել

Ոչ մի երկիր թույլ չի տա, որ մեկ ուրիշը խախտի իր օդային սահմանը, այն էլ ռազմական օդանավերով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդինը՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման  թեմայով    կոնֆերանսին:

«Մենք չենք չափազանցնում  ռուսական ինքնաթիռների՝ Թուրքիայի օդային սահմանը խախտելու հարցը: Հոկտեմբերի 3-ից մինչև 10-ը  ռուսական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր օդային տարածքը,  երեք ինքնաթիռ կատարել է վտանգավոր  մանևրումներ, այս ժամանակահատվածում  թուրք-սիրիական սահմանին արձանագրվել է նաև ռուսական և թուրքական  ինքնաթիռների վտանգավոր մոտեցման 13 դեպք»,- մանրամասնել է պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:

 

Լրահոս

Դիտել ավելին