Կարևոր իրադարձություններ

Դատական հայց՝ բնապահպանության նախարարի դեմ

27 Դեկտեմբեր, 2018 12:23
Հեղինակ՝ Հայկական բնապահպանական ճակատ
Դատական հայց՝ բնապահպանության նախարարի դեմ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում «Հերթական դատական գործն Ամուլսարի հարցով» վերտառությամբ գրառում է կատարել, որով տեղեկացնում է.

«Ջերմուկ համայնքի 20 բնակիչներն ընդդեմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում են պարտավորեցնել նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը։

Դատարանն ընդունել է վարույթ, և նախնական դատական նիստը նշանակել 2019թ. փետրվարի 04-ին, ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում»:

 

Լրահոս

Դիտել ավելին