Կարևոր իրադարձություններ

Բանկերը ներել են ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ, վերանայել են շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն

27 Դեկտեմբեր, 2018 10:30
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Բանկերը ներել են ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ, վերանայել են շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին