Կարևոր իրադարձություններ

Ինչու է Դավիթ Սանասարյանը աչքաթող արել ԲԷՑ-ի վաճառքը Սամվել Կարապետյանին. «Ժամանակ»

27 Դեկտեմբեր, 2018 09:05
Ինչու է Դավիթ Սանասարյանը աչքաթող արել ԲԷՑ-ի վաճառքը Սամվել Կարապետյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ:

Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին