Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է. «Ժամանակ»

27 Դեկտեմբեր, 2018 08:49
 Քոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կալանավորվելուց հետո «ՄՏՍ Արմենիայում»՝ նախկին «Վիվա Սելլ», վատ վիճակ է։ Ըստ մեր աղբյուրի՝ ՄՏՍ-ում նրա բաժնեմասը և անձնական մասնաբաժինը «ՄՏՍ Արմենիայում» և «Ղ-Տելեկոմում» առաջիկայում ենթարկվելու է լայնամասշտաբ աուդիտի:

Դրանց արդյունքում պետությունը նոր կարգավորումներ է կատարելու բջջային կապի շուկայում, որոնք վերջապես վերջ են դնելու «ՄՏՍ Արմենիա» ընկերության գրեթե մենաշնորհային դիրքին բջջային կապի շուկայում: Գուցե այդ ստուգումների արդյունքում հնարավոր լինի վերացնել Հայաստան-Արցախ ռոումինգը, որի միջոցով Քոչարյանը տասնյակ տարիներ մտնում էր Արցախը պաշտպանող հայ զինվորների և նրանց ծնողների գրպանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին