Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

26 Դեկտեմբեր, 2018 20:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Դեկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացննում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:  

 

Լրահոս

Դիտել ավելին