Կարևոր իրադարձություններ

«ԼՂ հակամարտության կարգավորման համար ժամկետներ չենք սահմանում»

26 Դեկտեմբեր, 2018 16:20
«ԼՂ հակամարտության կարգավորման համար ժամկետներ չենք սահմանում»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է 2019թ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը:

«Մենք կոնկրետ ժամկետներ չենք դնում: Մշտապես հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին: Կոնկրետ ժամկետների մասին չեմ կարող խոսել: Երկարատև պատմություն է, ցավոք, ձգձգված հակամարտություն է: Իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմին, որպես համանախագահող երկիր և որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր անցյալ ունեցող երկիր, մեր կողմից կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին