Կարևոր իրադարձություններ

Երևանում վրաերթի է ենթարկվել «Արդշինինվեստբանկ»-ի վարչության պետի տեղակալը

26 Դեկտեմբեր, 2018 12:10
Երևանում վրաերթի է ենթարկվել «Արդշինինվեստբանկ»-ի վարչության պետի տեղակալը

Երևանում, դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18:40-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասի բնակիչ 39-ամյա Ստեփան Շ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 QC 823 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցերի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա Ոսկան Ո.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինինվեստբանկ»- ում՝ որպես վարչության պետի տեղակալ:

 

Լրահոս

Դիտել ավելին