Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531
    539

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Արտոնյալ գյուղապետը․ «Ժողովուրդ»

26 Դեկտեմբեր, 2018 10:11
Արտոնյալ գյուղապետը․  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլեւս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:

Մասնավորապես, Ճամբարակի համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին համաձայնություն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող, Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: Որպես հիմնավորում` նշված է այն հանգամանքը, որ քաղաքացին չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա եւ տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը: Արդեն հունիսի 11-ին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ, բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Դանիելյանի ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան, թեեւ տեղական իշխանությունների որոշման մեջ նա ներկայացված է որպես անտուն: Դանիելյանի ամուսինը՝ Թարխան Խեչոյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր անունով երկու բնակարան ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին