Կարևոր իրադարձություններ

Դադարեցնեք ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ չեն կատարի մեր քաղաքի համար

26 Դեկտեմբեր, 2018 09:31
Հեղինակ՝ Մարինա Խաչատրյան
Դադարեցնեք ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ չեն կատարի մեր քաղաքի համար

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն Մարության, մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստերով լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ 

Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ, պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ 
Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։

Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է։
Քանի-որ Դուք այդքան «արդարամիտ» ու Երևանի բյուջեն «խնայող» դուրս եկաք, ապա, որպես այդ դաշտում «կռիվ տված» մարդ և ՀՀ հպարտ քաղաքացի, պահանջում եմ, որ Դուք.

1. հրապարակայնորեն ներեղություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար
2. դադարեցնեք ներկայիս ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար

Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին