Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն եկող տարվա սկզբին համաժողով է հրավիրելու․ «Փաստ»

26 Դեկտեմբեր, 2018 08:55
ՔՊ-ն եկող տարվա սկզբին համաժողով է հրավիրելու․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը:

Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռեւս որոշակիություն չկա:

Մեր աղբյուրները նաեւ պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին:

Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը: Հիշեցնենք, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայել յանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է: ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշեց, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռեւս այդ թեմայով որեւէ քննարկում չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին