Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Նախկին ու ներկա իշխանությունները նույն ֆիտնես ակումբից են օգտվում․ «Հրապարակ»

26 Դեկտեմբեր, 2018 08:29
Նախկին ու ներկա իշխանությունները նույն ֆիտնես ակումբից են օգտվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաեւ քաղակտիվիստ, այսօր արդեն ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պարապել է «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներում, սակայն տեւական ժամանակ է` շքեղ ծառայողական ավտոմեքենայով համալիր գնացող ԱԽ քարտուղարն արդեն օգտվում է թանկարժեք VIP փաթեթից՝ «սպա սրահներից դուրս չի գալիս»։ Եվ հեղափոխությանն ակտիվ մասնակցած կոլեկտիվը հիացած չէ դրանով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին