Կարևոր իրադարձություններ

Սա գաղտնաբառով պաշտպանված հեռախոսի մեջ ուղղակիորեն մտնելու ձեւ է. դեսպանատան գաղտնալսման մասին

25 Դեկտեմբեր, 2018 23:45
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Սա գաղտնաբառով պաշտպանված հեռախոսի մեջ ուղղակիորեն մտնելու ձեւ է. դեսպանատան գաղտնալսման մասին

Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է. երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձեւ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը՝ պարզաբանելով այսօրվա հայտարարությունն  այն մասին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր:

«Չգիտեմ, տեսել եք, թե չէ, Վիկիլիքսը հրապարակել ա ԱՄՆ դեսպանատները գնումների փաստաթղթերը։ Մեծ մասը անկապ բան ա։ Մեր մոտ հետաքրքիրը հեռախոսների, սմարթֆոնների մեջ ներթափանցման համակարգն է։

Սա գաղտնալսման հարց չէ։ ՆԱՏՕ-ի էլեկտրոնային հետախուզությունը առանց այն էլ նստած է Մասիսի փեշերին եւ սիրուն բռնում է բոլոր սիգնալները։

Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է. երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձեւ։ Ինչ է սա նշանակում։

Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ ձյաձյա կարող է բացել եւ մեջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարց չէ։ Յուրաքանչյուր հաստատություն այցելելուց գերադասելի է հեռախոս այնտեղ չտանել, եթե ձեր ձեռքից այն առգրավում են այցի ընթացքում։

Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան եւ հասանելի են պետական հաստատություններին։ Մենակ չասեք, որ թաքցնելու բան չունեք»,-գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին