Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ...
Քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն այնքան է «տիրապետում» իրավիճակին, որ իրեն թույլ է տալիս ԾԱՂՐԻ ավագանուն տրամադրվող 55.000 դրամ փոխհատուցումները և հավելի, որ նախորդ գումարման Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը ամբողջ գործունեության ընթացքում ոչինչ չի արել: Բառացի մեջբերում եմ.
- Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք էդ 55.000 դրամները: Ոչ մի բան չեք արել ըստ իս, որովհետև մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց...
Ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել այս էժան հայտարարությունը»։