Կարևոր իրադարձություններ

Վստրեչի Ապերի գործով Լուիզա Ղամբարյանը վկա է

25 Դեկտեմբեր, 2018 16:30
Վստրեչի Ապերի գործով Լուիզա Ղամբարյանը վկա է

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մեկնարկել է քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։  Գործով որպես վկա է ներգրավված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Նրա անունը կա դատակոչի ցուցակում։ 

Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Նա  մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին