Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի

25 Դեկտեմբեր, 2018 16:00
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի: Այս մասին ասված է համալսարանի ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց համալսարանի նոր ռեկտորին: Խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին