Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություններ են եղել բանակում հեղափոխությունից հետո

25 Դեկտեմբեր, 2018 15:38
Ի՞նչ փոփոխություններ են եղել բանակում հեղափոխությունից հետո

Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող մեր զինվորներն իրենց կենցաղում արդեն զգում են թավշյա հեղափոխության արդյունքները: Մասնավորապես՝ զինվորներն արդեն ստացել են նոր սպիտակեղեն, որը իր որակական հատկանիշներով դրականորեն տարբերվում է նախորդից: Փոփոխություն է տեղի ունեցել նաև սննդակարգում. զինվորներին տրվում է բարձրակարգ մսամթերք, այդ թվում՝ երշիկ»,-այս մասին գրել էր «Ժամանակ» օրաթերթը։

Shabat.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․

«Նոր սպիտակեղեններ ստանալը բացահայտում չէ, ես ինքս եմ մի քանի շաբաթ  առաջ դրա մասին ասել, իսկ այն ինչ կախված է սննդամթերքի հետ սննդամթերքի բարելավումը մշտական պրոցես է Զինված ուժերում՝  դա նշանակում է, որ ամեն հաջորդը նախորդից լավ է լինելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին