Կարևոր իրադարձություններ

Մի շարք տեղական տուրքերի դրույքաչափեր բարձրացվեցին

25 Դեկտեմբեր, 2018 13:23
Մի շարք տեղական տուրքերի դրույքաչափեր բարձրացվեցին

Երևանի ավագանին այսօրվա նիստի ժամանակ ընդունեց տեղական տուրքերի 2019թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը։ Նախագծին դեմ էին արտահայտվում ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների ավագանու անդամները։ Նրանք դեմ քվեարկեցին տուրքերի բարձրացման նախագծին, սակայն «Իմ քայլը» դաշինքի 51 անդամները, կողմ քվեարկելով, կարողացան ընդունել փոփոխությունները։ 

Մասնավորապես, 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով՝ 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։ 

Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն։ 

Մասնավորապես, առևտրային օբյեկտների համար տուրքի աճը կլինի 32500 դրամով կամ 37 տոկոսով, հանրային սննդի և զվարճանքի համար՝ 75 հազար դրամով կամ 48 տոկոսով, բաղնիքների համար՝ 525000 դրամով կամ 60 տոկոսով և այլն։ 



 

Լրահոս

Դիտել ավելին