Կարևոր իրադարձություններ

Ամանորյա տոներին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

25 Դեկտեմբեր, 2018 13:05
Ամանորյա տոներին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին