Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ դարձյա՞լ միայն թղթի վրա. «Ժամանակ»

25 Դեկտեմբեր, 2018 09:31
Հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ դարձյա՞լ միայն թղթի վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մշակել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-22թթ. համար, որը թվով չորրորդն է:

Հետաքրքիրն այն է, որ կառավարության կողմից մշակված փաստաթուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ` «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»:

Փաստաթղթում բավական դրվատանքի խոսքեր կան նախկինում իրագործված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքների մասին: Սա նշանակում է, որ նույնը կարելի է սպասել նաև այս ռազմավարության իրականացումից. թղթի վրա կոռուպցիայի նվազում, իրական կյանքում դրա բազմապատիկ ավելացում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին