Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Ինչ ուղերձ է հղել ՄԻԵԴ-ը հայաստանցի դատավորներին. «Ժողովուրդ»

25 Դեկտեմբեր, 2018 09:03
Ինչ ուղերձ է հղել ՄԻԵԴ-ը հայաստանցի դատավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին և արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի:

Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի վերաբերմունքը չի փոխվել, ու իրենք նույն անաչառությամբ շարունակելու են հետևել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում համապատասխան ընթացակարգերի ու օրենքների պահպանմանը` անկախ նրանից, թե ով է լինելու հայցվորը:

Ասել է թե` եվրոպացիները հստակ հասկացրել են՝ իրենց չի հետաքրքրում թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, միևնույն է, իրենք հետևելու են օրենքի տառի պահպանմանը:

Սա, իհարկե, հետևությունների տեղիք պետք է տա, որպեսզի կայացված որոշումները հետագայում շուռ չգան ՀՀ-ի դեմ: Եվ հուսանք` դատական համակարգը սրանից հետևություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետևանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ և հիմա հերթով հաղթում են:

Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին