Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչև երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում. «Հրապարակ»

25 Դեկտեմբեր, 2018 08:33
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչև երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաեւ դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել եւ Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչեւ երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեեւ խուսափում են անուններ տալուց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին