Կարևոր իրադարձություններ

Մենք ամեն ինչ անելու ենք, որ բողոքը մուտք լինի վերանքնիչ դատարան․ Արթուր Դավթյան

24 Դեկտեմբեր, 2018 13:39
Մենք ամեն ինչ անելու ենք, որ բողոքը մուտք լինի վերանքնիչ դատարան․ Արթուր Դավթյան

 

Մենք ամեն ինչ անելու ենք, որ բողոքը մուտք լինի վերանքնիչ դատարան: Այս մասին քիչ առաջ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մինչեւ այսօր աշխատանքային օրվա ավարտը մուտք կլինի վերաքննիչ դատարան»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ օրեսդրության համաձայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում։

«Այսինքն՝ որ օրը ստանա նյութերը, դրանից երեք օրվա ընթացքում կնշանակի նիստ, որի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը: Բողոքը ներկայացնող մեր դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն մեր հիմնավորումները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին