Կարևոր իրադարձություններ

Ահազանգ. Վարդենիսի մանկապարտեզներից մեկում 2 հանցագործ ռումբ են տեղադրել

22 Դեկտեմբեր, 2018 22:53
Ահազանգ. Վարդենիսի մանկապարտեզներից մեկում 2 հանցագործ ռումբ են տեղադրել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը՝ ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը օդերով հանեն:

Աղբյուրի տեղեկություններով, մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը:

Որքան է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը: Ոստիկանները հայտնաբերել են նաեւ այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել:

 

Լրահոս

Դիտել ավելին