Կարևոր իրադարձություններ

Ամենաառողջ մարդիկ ծնվում են ամռանը. հետազոտություն

15 Հոկտեմբեր, 2015 22:27
Ամենաառողջ մարդիկ ծնվում են ամռանը. հետազոտություն

Zee News-ի փոխանցմամբ՝ Քեմբրիջի համալսարանի հետազոտողները վերլուծության են ենթարկել ավելի քան 450.000 տղամարդկանց ու կանանց տվյալները։ Նրանք հայտարարել են, որ ծննդյան ամիսը մեծապես ազդում է զարգացման ու առողջական վիճակի վրա։

Օրինակ, հունիսին, հուլիսին կամ օգոստոսին ծնված երեխաները կշռել են մի փոքր ավելին, և նույնը եղել է հասուն տարիքում՝ համեմատած ձմեռային ամիսների հետ։

Բացի դրանից՝ մասնագետները պարզել են, որ ամռանը ծնված աղջիկները ավելի ուշ են հասել սեռական հասունության։ Դա վկայում է, որ հասուն տարիքում նրանց առողջությունը ամուր կլինի։

 

Լրահոս

Դիտել ավելին