Կարևոր իրադարձություններ

Շատ լավ կլինի, որ Մանվել Գրիգորյանն ինքնահրկիզվի, ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի. Ճոյտ

22 Դեկտեմբեր, 2018 16:22
Շատ լավ կլինի, որ Մանվել Գրիգորյանն ինքնահրկիզվի, ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի. Ճոյտ

 ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) միացել է ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի բողոքի ակցիա անող էջմիածնեցիներին«Այսօրվա հավաքը նրա համար է, որ մենք օգնենք պարոն Փաշինյանին կոռումպացված դատավորներին դուրս շպրտել համակարգից»,- այսօր լրագրողներին ասաց  Հակոբ Հակոբյանը :

«Ժոովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ: Այստեղ հավաքված մարդիկ ամեն մեկն էլ տուժել են Մանվելի գործողություններից: Օրինակ՝ քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից խլել ա, հողները սեփականաշնորհել ա, քաղաքում ցանկացած մարդ, ով ավտոն վարել ա աջ կամ ձախ, նա ծեծ ա կերել իրա ընտանիքի անդամների ներկայությամբ: Ես միշտ ասել եմ ՝ նա սատկած դև է, լեշ է, ժողովրդի պահանջն է, որ այդ սատկած դևը քաղաքից դուրս շպրտվի»,- ասաց Ճոյտը:

Նա նշեց, որ կասկածի տակ է դնում, թե Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է: Ասաց, որ հիմա բանտերում գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր հիվանդ են, այդ ինչո՞ւ նրանց ազատ չեն արձակում: «Տարիներ շարունակ ինքը միշտը ձևացել ա, որ հիվանդ ա, ազդել ա մարդկանց վրա, գումարներ ա վերցրել: Բարձրաստիճան ղեկավարներից բռնած, վերջացրած ամենացածր խանութ ունեցողից, գումար էին տալիս, որ ինքը իբր բուժվեր: Նույնը անում էր ծնունդներին: Երկու խնդիր էր դնում՝ մեկ ծնունդ էր անում, բոլորին հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ, երկրորդն էլ հիվանդ էր ձևանում, որ մարդիկ փող տային իրան: Հիմա էլ որևէ մեկը չի հավատում, որ ինքը հիվանդ ա, նա ձևանում ա: Հիմա Մանվելը ավելի շուտ կներվի, որ մի հատ փոս փորի, իրան թաղի, ինքնասպանություն գործի, քան թե էսօր ժողովուրդը հավաքված իրան մերժում ա: Շատ լավ կլինի, որ նա ինքնահրկիզվի, ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին