Կարևոր իրադարձություններ

Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով՝ փորձում են հասնել գազի սակագնի նվազման. «Ժողովուրդ»

22 Դեկտեմբեր, 2018 09:17
Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով՝ փորձում են հասնել գազի սակագնի նվազման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկումների հիմնական թեման լինելու է գազի սակագինը:

Նշենք, որ 2013 թ.-ից հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաև հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, և մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումը գազի սակագնի վերաբերյալ ինչպիսին է, պատասխանել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում և՛ ՀՀ-ի, և՛ Բելառուսի հետ. «Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, և այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով և փորձում են հասնել գազի սակագնի նվազման»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին