Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն 70 գրասենյակ ունի. կարող են դրանց տարածքների մի մասը վարձակալության տալ. «Հրապարակ»

22 Դեկտեմբեր, 2018 08:33
ՀՀԿ-ն 70 գրասենյակ ունի. կարող են դրանց տարածքների մի մասը վարձակալության տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում որոշել են առժամանակ հետ քաշվել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, որ նորերը, որ գրեթե քաղաքականության այբուբենին ծանոթ չեն, երևան «ողջ հասակով մեկ»:

ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի»` հետագայում էլ չդադարելով հաշվել ու շախմատային տախտակը շարել: Իսկ ինչպե՞ս է գոյատևելու կուսակցությունը։ «Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյանն իրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի:

Կուսակցությունն այս պահին ունի բավականին անշարժ գույք` 70-ից ավելի գրասենյակներ, որոնց մեծ մասը Երևանում է։ Վերջին հաշվով, կարող են այդ գրասենյակների տարածքների մի մասը տալ վարձակալության, հոգալ կուսակցության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչև 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին