Կարևոր իրադարձություններ

Բժշկական համալսարանը խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրի. «Հրապարակ»

22 Դեկտեմբեր, 2018 08:24
Բժշկական համալսարանը խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու եւ նոր կազմ են ընտրելու։ Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։

Մենք տեղեկացանք, որ այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը եւ երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։ Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ եւ ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին