Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

21 Դեկտեմբեր, 2018 22:02
Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին