Կարևոր իրադարձություններ

Վառվեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

21 Դեկտեմբեր, 2018 20:30
Վառվեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր վառվեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանիր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքով, և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով տոնածառի լույսերը վառելուց առաջ ելույթ ունեցավ, նշելով․ «Մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, և ամբողջ աշխարհը զարմացած և հիացած հետևում էր մեզ: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջև, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»։

Տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին