Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ. քաղաքապետ

21 Դեկտեմբեր, 2018 17:18
Հունվարի 1-ից շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ. քաղաքապետ

Հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ է լինելու մոտեցումը  փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության և քաղաքապետարանի ուժերով»,- ասաց նա՝ նշելով, որ խնդրում կա երկու կողմ՝ օրինականության պահպանումը և սոցիալական խնդիրը, այնուամենայնիվ, նրա վստահեցմամբ՝ պայքարը խստացվելու է փողոցային առևտրի մասով:

Քաղաքապետը նշում է, որ օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու չի վերանում փողոցային առևտուրը.

«Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլև բացատրական կերպով, և դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»,- հավելեց Մարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին