Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը

21 Դեկտեմբեր, 2018 15:06
Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Այս մասին հայտնում է «БЕЛТА» գործակալությունը:

Նշվում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման նման ձևաչափ Լուկաշենկոն առաջարկել էր դեռևս նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: 

«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է, որ մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն:



 

Լրահոս

Դիտել ավելին