Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը դահուկադաշտի կառուցման համար փակելու լուրերը կեղծ են

21 Դեկտեմբեր, 2018 13:08
Վերին Լարս տանող ճանապարհահատվածը  դահուկադաշտի կառուցման համար փակելու լուրերը կեղծ են

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Վերին Լարսի անցակետի վրացական ու ռուսական հատվածների ղեկավարությունների հետ, որոնք միանշանակ հերքում են վերոնշյալ տեղեկատվությունը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին