Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ

21 Դեկտեմբեր, 2018 11:15
Մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ

Լրագրողների իրավունքների պաշտպան կազմակերպությունները տեղեկացնում են, որ մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ: Ավելանում է ամեն տարի սպանվող, առեւանգվող ու ձերբակալվող լրագրողների թիվը:

Ապրիլ ամսին Դաեշ ծայրահեղական խմբավորման մի անդամ, ներկայանալով որպես լրագրող, Աֆղանստանում սպանեց 26 անձանց, այդ թվում`ինը լրագրողների, որոնք եկել էին լուսաբանելու իրականացված պայթյունը:

Հունիս ամսին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի թերթերից մեկի խմբագրությունում զինյալ մի մարդ սպանեց հինգ լրագրողների:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանեցին ‘’Վաշինգտոն փոստ’’ օրաթերթի աշխատակից Ջամալ Հաշուգիին:

Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ընթացքում աշխարհի տարբեր հատվածներում սպանվել է 80 լրագրող:

Փոքր խնդիր չէ նաեւ լրագրողների ձերբակալությունների թվի աճը:
Ինչպես Լրագրողների պաշտպանության կոմիտեն է տեղեկացնում, աշխարհում ձերբակալված լրագրողների ուղիղ կեսը ձերբակալվել են Թուրքիայում, Չինաստանում եւ Եգիպտոսում:

2018-ին աչքի ընկավ հատկապես Մյանմարում Ռոյթըրզի երկու լրագրողների ձերբակալության փաստը, որոնց տեղի իշխանությունները դատապարտեցին 7 տարվա ազատազրկման:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ լրագրողների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը կարող է մեծ ազդեցություն կրել տվյալ երկրի իշխանությունների դիրքորոշման արդյունքում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, թե ‘’մամուլը կեղծ լուրերի արդյունքում առաջ է բերում բռնություններ’’, շատերի կարծիքով մամուլի վրա ճնշումներ բանեցնելու գործում օրինակ է ծառայում այլ երկրների ղեկավարների համար:
Մամուլի տկատմամբ ԱՄՆ-ի հասարակության վստահությունն այսօր աննախադեպ ցածր մակարդակի վրա է: Սակայն գրանցվել են նաեւ հուսադրիչ տեղեկություններ այն մասին, որ աշխարհի այլ հատվածներում տեղի է ունենում հակառակը:
Դրա օրինակներից է Եթովպիան, որտեղ ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում, անցած 14 տարիներին առաջին անգամը լինելով, որեւէ լրագրող չի ձերբակալվել:
Նման հուսադրիչ օրինակներ են նաեւ Էկվադորը, Հարավային Կորեան, Գամբիան:

Եվ չնայած 2018 թվականն աննախադեպ էր ապանված 80, բանտերում գտնվող 348 եւ առեւանգված 60 լրագրողների թվով, լրագրողները շարունակում են իրենց աշխատանքը աշխարհի նույնիսկ ամենավտանգավոր գոտիներում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին