Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, ինչպես Արտակ Զեյնալյանը. «Ժողովուրդ»

21 Դեկտեմբեր, 2018 09:57
ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, ինչպես Արտակ Զեյնալյանը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո նշանակված նախարարների գործուղումների հաշվետվություններն ուսումնասիրելիս ուշագրավ փաստ է արձանագրել: Արդարադատու­թյան նախարար Արտակ Զեյնալյանն օտարերկրյա այցերի ժամանակ բոլոր միջոցառումներին ելույթ ունենա­լիս անդրադարձել է թավշյա հեղափոխությանն ու դրա արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություննե­րին՝ «գովազդելով» մեր երկիրը: 

Եվ սա այն դեպքում, երբ նա «Հանրապետություն» կուսակ­ցության անդամ է, իսկ ահա ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկի­րը: 

Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ար­դարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին