Կարևոր իրադարձություններ

Նոր զարգացումներ Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով. «Ժողովուրդ»

21 Դեկտեմբեր, 2018 09:40
Նոր զարգացումներ Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում:

Գործերից մեկը վերաբերում էր Ն. Սարգսյանի կողմից թիկնազորի հետ 49-ամյա մի տղամարդու առևանգման ու դաժան ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործին: Նախնական տվյալներով` տղամարդը ցանկացել էր հիմնել գիշերային ակումբ, բայց Ն.Սարգսյանը նրան առևանգել էր տվել և ստիպել հրաժարվել այդ ցանկությունից: Այս գործով Նարեկ Սարգսյանի 4 թիկնապահներին կալանավորել էին, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հայտնի է՝ նրան օրերս հայտնաբերել են Պրահայում:

Ու մինչ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նախաքննական մարմինն այդ գործով թիկնապահներին վերաբերող դրվագն առանձնացրել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Իսկ Նարեկ Սարգսյանին վերաբերող դրվագը դեռ քննվում է և դատարան կգնա արդեն նրան ՀՀ տեղափոխելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին